Քաղաքականություն 

Վրաստանը ապուշ վիճակում է հայտնվել. Ստեփան Դանիելյան

analitik.am

Վրաստանը ապուշ վիճակում է հայտնվել։

Վրացիները երկու երազանք ունեն՝ դառնալ ՆԱՏՈ-ի անդամ ու անդամագրվել Եվրամիությանը։

Մեր տարածաշրջանում ՆԱՏՈ-ն ներկայացված է Թուրքիայի միջոցով, սակայն աննախադեպ գործընթաց է գնում, ՆԱՏՈ-ն սանկցիաների տակ է դրել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին և հրաժարվում է զենք վաճառել։ Արդյունքում, Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հետ, ՆԱՏՈ-ի հովանու ներքո, զորավարժություններ ու միասնական ծրագրեր անելով ըստ էության հայտնվում է հականատոյական կոալիցիայում։

Վրաստանի ազգային երազանքն է ԵՄ մտնելը, սակայն հերիք չի, որ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, Եվրոպայում գտնվող երկրներին ԵՄ մտնելու գործընթացը դադարեցվել է՝ Մակեդոնիա (Հյուսիսային), Ալբանիա և այլն։

Փաստորեն ազգային երկու երազանքներն էլ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել ու այդքան զոհողությունները կարող է ջուրը ընկնի։

Մցխեթի Ծռերը հիմա անհասկանալի աշխարքաղաքական վիճակում են հայտնվել, երբ ընդհանրապես պարզ չի, թե աշխարհը ուր է գնում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից