Բարի օր Քաղաքականություն 

Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է

analitik.am

 

Ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները՝ կայացող նիստերին հրավիրելով ներկա ու նախկին տարբեր տրամաչափի պաշտոնյաների:

 

Անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում, ՀԺ-ի փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ըստ անհրաժեշտության, խորհրդատվության ցանկություն է հայտնել նաև հրետանային զորքերի հիմնադիր, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը:

 

Ինչպես երևում է, հանձնաժողովի աշխատանքներում ամեն ինչ այդքան էլ հասկանալի չէ:

 

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Analitik.am-ի հետ զրույցում գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը հայտնեց, որ ինքը թոշակի է անցել 2003 թվականին, ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովի անդամ չէ, դրա աշխատանքներին չի մասնակցել ու չի մասնակցի:

 

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանն իր անունն է հրապարակել, գեներալ մայորն ասաց, որ չգիտի, թե ինչ է ասել Քոչարյանը, ինքը վաղուց թոշակի է անցել ու ցանկություն չունի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին:

 

Նույն շարքից