Հասարակություն Սպորտ 

Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում չեմպիոնի կոչման է արժանացել

analitik.am

Գերմանիան ներկայացնող 33-ամյա հայազգի ծանրքաշային բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում առանջին անգամ արժանացել է չեմպիոնի կոչման:

Արմենակ Հովհաննիսյանը 10-րդ ռաունդից հետո ուկրաինացի բռնցքամարտիկ Վիկտոր Պոլյակովի հետ մարտում ճանաչվել է հաղթող:

Արմենակ Հովհաննիսյանը սկսել է զբաղվել բռնցքամարտով 12 տարեկանից, Հայաստանում դարձել է բազմակի չեմպիոն՝ հանդես գալով ազգային երիտասարդական հավաքականի կազմում: Այնուհետև նա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Նույն շարքից