Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումից հետո կվճռվի Սիրիայի ճակատագիրը

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարարել է, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:

«Թուրքական «Խաղաղության աղբյուր» օպերացիան դադարեցվել է 120 ժամով, և տրված այդ ժամանակից արդեն զգալի մաս է անցել», - նշել է Էրդողանը TRT World միջազգային ֆորումի ժամանակ:

«Վաղը մենք մեկնում ենք Ռուսաստան: Մենք կքննարկենք այդ գործընթացը պրն. նախագահ Պուտինի հետ, որից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր», - ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր Սոչիում կայանալիք երկու նախագահների հանդիպման մասին:

Նույն շարքից