Հասարակություն Պատահարներ 

Ժողովու՛րդ, կա՛նգ առեք, էս ի՞նչ ենք անում. Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«21 օրում 18 մահ

Հոկտեմբերի մեկից մինչ օրս ավտովթարների հետևանքով մահացել է 18 մարդ, 111-ը՝ վիրավորվել։

Միայն վերջին չորս օրերի ընթացքում ունենք 9 մահ։

Սա իսկական աղետ է, որի դեմն առնելու համար անհրաժեշտ են կոնկրետ ու արմատական քայլեր։

Մեր երկրում երթևեկությունը դարձել է ուղղակի սպառնալիք յուրաքանչյուրիս համար։

Ցանկացած պահի յուրաքանչյուրս կարող ենք դառնալ երթևեկության զոհ:

Մեր ճանապարհները ՛՛սպանում են՛՛ մարդկանց։

Մեկ անգամ չէ, որ պնդում եմ, որ այս ոլորտում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ՝ ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու համար, որպեսզի կասեցվի ողբերգության այս ընթացքը։

Գոյություն չունի երթևեկության կուլտուրա, վարորդները չեն տիրապետում երթևեկության կանոններին․․.

Ժողովու՛րդ, կա՛նգ առեք, էս ի՞նչ ենք անում:

Ինքներս մեզ այսպես ՛՛սպանելով՛՛ ու՞ր ենք գնում:

Հ.գ. Տվյալները վերցվել են www.shamshyan.com կայքից»:

 

 

Նույն շարքից