Հասարակություն 

Կարոտել եմ որդիներիս. Սարգիս Ստեփանյան

analitik.am

ՀՀ հերոս, ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Կարոտել եմ որդիներիս։

Նրանք գնացել են ամենասիրելի մարդկանցից, ամենաջերմ ու հյուրընկալ քաղաքից, ամենահամեղ ուտելիքից։ Գնացել են Ամանորը ուրիշ օր նշելու, հարազատ զգացմունքներն օտար լեզվով արտահայտել կարողանալու, ամենասիրելիներին Skype-ով գրկելու։

Իսկ եթե ավելի ռացիոնալ՝ գնացել են լավ կրթություն ստանալու` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, երազանքների փունջն ափերում սեղմելու ու ամուր հիմքով ապագա կառուցելու ակնկալիքով:

Գնացել են որոշյալ ու որոշիչ քայլերով, քանզի գիտեն, որ վերջնական, որոշված ուղղությունը լինելու է այստեղ՝ ամենասիրելի երկրում, ամենահարազատ մարդկանց կողքին, ամենաջերմ ու ամենաչքնաղ Հայաստանում։

Նրանք կվերադառնան ամուր գիտելիքով՝ մշտական ու վերջնական։

Կարոտել եմ որդիներիս․․.»:

Նույն շարքից