Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առավոտ վարչապետի մամուլի խոսնակը հերթական անհեթեթ թեզն է շրջանառության մեջ դնում, իբր Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, երեկոյան արդեն այդ «գործով» մարդ են ձերբակալում` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
Քաղաքական պատվե՞ր... Չէ, չկա Հայաստանում նման բան:
Ամեն ինչ շատ տրամաբանական է:
Ոգով ծառաները իշխանության են եկել ու ամեն մեկն իր ծառայությունն է մատուցում մի աստիճան վերև կանգնածին: Ու այդպես երկիր են կործանում մարդիկ, ում հանգիստ կարելի կոչել #էշիտղերք»: