Հայաստան Քաղաքականություն 

Արսեն Բաբայանի ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է. Ռուբեն Մելիքյան

analitik.am

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը։

Նրան վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետևում «անզեն աչքը» չի նկատի մի կարևոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քրօր 314 հոդված), որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել։ Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից։ Ինչու՞: Որովհետև բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։

Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։ Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։

Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ»:

Նույն շարքից