Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:30-ին«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել շինության պատի փլուզում, ինչի հետևանքով վնասվել է գազատար խողովակը, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է շենքի մոտակա պարիսպը (10 քմ), ինչի հետևանքով գազատար խողովակը վնասվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը: