Հայաստան 

ԱՄՆ-ի պետդեպում չեն հասկանում՝ ինչպես կարող է Ադրբեջանը խոչընդոտել ԵԱՀԿ-ի մուտքն ուղղաթիռի կործանման վայր

analitik.am

Նախօրեին մամուլի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ օրակարգում են եղել Իսրայելը, Թուրքիան, Սիրիան, Եմենը, Չինաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Բարձրացվել է Ադրբեջանի կողմից խոցված արցախյան ուղղաթիռին դիտորդների, հայկական կողմի մոտենալու անհնարինության հարցը:

 

Հարցը հղող լրագրողը կառույցի մամուլի քարտուղար Ջեֆ Ռատկեին հարցրել է՝ արդյո՞ք ԱՄՆ-ն որևէ բան անում է դեպքի վայր դիտորդների մուտքն ապահովելու համար:

 

Ռատկեն պատասխանել է, որ ԱՄՆ-ն «հետևել է» ուղղաթիռի խոցման հետևանքով երեք օդաչուների մարմինների դուրսբերման գործողությանը:

 

Նա նշել է, որ «այս միջադեպը և դրան հաջորդած բռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար խաղաղ կարգավորում գտնելու անհրաժեշտությունը»: Նա բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կմեծացնեն լարվածությունը շփման գծում: 

 

Ռատկեն նաև կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին նորից կենտրոնացնել իրենց ջանքերը բանակցային գործընթացի վրա՝ տևական լուծում գտնելու ուղղությամբ: Իսկ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ-ի համանախագահ, պատրաստ է աջակցել:

 

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի մուտքի խոչընդոտումը դեպքի վայր, այս հարցի առնչությամբ Ռատկեն ասել է, թե չի հասկանում՝ ինչպես կարող են հրաժարվել ԵԱՀԿ-ի ներկայացուցչին դեպքի վայր թողնելուց: Այս հարցով ընդգծվել է այլ մանրամասներ ստանալու անհրաժեշտությունը:

Նույն շարքից