Առողջապահություն Հասարակություն 

Ինչպես սմարթֆոնների հետևանքով չկորցնել տեսողությունը

analitik.am

Ըստ ակնաբույժների՝ տեսողությունը կարող է վատանալ սմարթֆոնով շատ մոտ տարածությունից կարդալու, էկրանի սխալ լուսավորության կամ մարդու դիրքի հետևանքով:

Փորձագետները դժվարանում են հստակ նշել, թե որքան ժամանակ կարելի է անցկացնել սմարթֆոնով առանց տեսողությանը վնաս պատճառելու:

Հատկապես էկրանի կապույտ լույսը վտանգավոր է աչքերի համար և կարող է վնասել աչքերի ցանցաթաղանթը:

Եթե ստիպված եք երկար ժամանակով նայել էկրանին, ապա խորհորդ է տրվում հաճախ կտրվել էկրանից և նայել հեռուն, ինչպես նաև քնելիս հեռախոսը հեռու դնել:

Նույն շարքից