Հասարակություն Պատահարներ 

Երեք տարեկան տղան ընկել է 10 մ բարձրությունից և ողջ է մնացել

analitik.am

Հնդկաստանի Տիգամգարխ քաղաքում 3 տարեկան տղան պատշգամբում խաղալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և ընկել շենքի 3-րդ հարկից անցնող հեծանվասայլի արկղի մեջ:

Երեխային տարել են հիվանդանոց, որտեղ զննելուց հետո բժիշկները ոչ մի վնասվածք չեն հայտնաբերել: Որպես երախտագիտություն՝ տղայի ծնողները հեծանվասայլի տիրոջ համար գնել են նոր հագուստ և քաղցրավենիք նրա երեխաներին:

Նույն շարքից