Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլի «ձեռքից» գեներալ-լեյտենանտի կոչման արժանացած գլխավոր դատախազի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, և դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջև կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ:

 

Չնայած ինքը և իր «մենեջերներն» ամեն ինչ արեցին, որ հանրության մեջ տարածվի վարկածը, թե արդարադատության այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանն էր պատասխանատու Հաց բերողի մահվան համար, իրականում Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերին ազատ էր արձակվել` Եվրոպական դատարանում գործի քննության շրջանակներում նախարար Արփինե Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ջանքերով, որից հետո Արթուր Սարգսյանը, չնայած ծանր հիվանդությանը, գլխավոր դատախազի «ջանքերով» կրկին ձերբակալվեց, իսկ 10 օր հետո մահացավ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից