Հայաստան 

ԼՂՀ վարչապետը՝ հատուկ գործողության և միջազգային արձագանքի մասին

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Արցախի պաշտպանության բանակը հատուկ գործողությունների շնորհիվ կարողացավ անկման վայրից տարհանել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները: «Ժողովուրդն» այս առիթով զրուցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

 

Պարոն վարչապետ, մտավախություն չունե՞ք, որ միջազգային կառույցները բացասական կարող են արձագանքել այս քայլին, թե՞ համարում եք, որ նրանց տեսակետներն այս դեպքում էական չեն:


Մենք՝ որպես զինվորի կյանքը գնահատող եւ միջազգային սկզբունքները հարգող կողմ, պարտավոր էինք սկզբից փորձել հումանիտար իրավունքով նախատեսված ընթացակարգերով վերցնել օդաչուների մարմինները: Հետո՝ այդ մեթոդի անհաջողության պարագայում, կիրառել հատուկ գործողության տարբերակը: Եթե նույնիսկ միջազգային կառույցների բացասական արձագանքի ռիսկը մեծ լիներ, մենք այդ քայլին պետք է գնայինք: Սակայն, ելնելով նրանց անգամ զգուշավոր արձագանքներից, տողատակերում տեսանելի էր Բաքվի հանդեպ առկա հիասթափությունը, քանի որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բախվել էին ադրբեջանական ֆաշիստական պատին: Մյուս կողմից՝ ոչ մի կառույց կամ երկիր իրավունք չունի բացասական արձագանքելու հումանիտար նպատակներով իրագործված գործողությանն այդ պայմաներում, մանավանդ որ պատշաճ դատապարտող պատասխաններ չեղան Ադրբեջանի սադրիչ կրակոցին, որով խոցվեց մեր ուղղաթիռը: Մեր առաջնային սկզբունքը հայ մարդու անվտանգության ապահովումն է (այդ թվում՝ այն զինվորի, ով պետք էր ռիսկի տակ դներ իր կյանքը հատուկ գործողության ժամանակ), այլ ոչ թե միջազգային այս կամ այն կառույցին հաճո վարք դրսեւորելը: Եվ գլխավորապես հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվել ենք»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից