Հայաստան 

Վահե Հակոբյանը հերքում է վեճի և ծեծկռտուքի մասին տարածված տեղեկությունները

analitik.am

Shamshyan.com- ը գրում է. Նոյեմբերի 24-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության նախկին պետ Վահե Հակոբյանը հրաժարական է տվել՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորների հետ տեղի ունեցած վեճի պատճառով: Ըստ հրապարակման՝ վարչապետի վարորդ Գոքոր Գևորգյանի եղբայր՝ Նորիկ Գևորգյանը, ով աշխատում է որպես կառավարիչ «Հայջրմուղկոյուղի»-ում, իր ընկերոջ՝ Ֆելիքսի հետ վիճաբանել են Վ. Հակոբյանի հետ և վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: Ըստ հրապարակման՝ Ֆելիքսը «Պետջրկոմի» ծրագրերի կառավարիչն է, իսկ մինչ այդ եղել է Արտաշատի ջրմուղի պետը:


Այսօր՝ իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատված Վ. Հակոբյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հերքեց տեղի ունեցածը, ասելով, որ այդ ամենը հերյուրանքներ են , չեն համապատասխանում իրականությանը, անգամ խոսք ու զրույց տեղի չի ունեցել նրա և նշված անձանց միջև և զարմանում էր, թե ով և ինչի համար պետք է նման ստահոտ լուրեր տարածեր:

Նույն շարքից