Հայաստան Քաղաքականություն 

Մխիթար Հայրապետյանի հեռանալը հերթական ներթիմային «բազարների» արդյունքն է

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու մի շարք այլ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, պատճառաբանելով, որ ինքն անչափ ծանրաբեռնված է կուսակցական գործերով և պատգամավորական նախաձեռնություններով, այդ թվում՝ հանձնաժողովի հարցերով, հրաժարվեց Եվրանեսթ պատգամավորական խմբի ղեկավար լինելուց։

Նշենք, որ Եվրանեսթի պատվիրակությունը խոշորագույններից մեկն է, իսկ այս կառույցում ներկայացվածությունը՝ Հայաստանի համար շատ կարևոր։

Այդ ընթացքում տեղի ունեցավ իշխող քաղաքական ուժի համագումարը, կազմվեց նոր վարչություն և այլն, սակայն հետևելով այդ ամենին՝ Հայրապետյանը ոչ մի տեսանելի ծանրաբեռնվածություն չկրեց, դրան գումարած՝ վերջերս հայտնի դարձավ, որ նա ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայրապետյանն ամեն ձևաչափում հասցնում է կատարել ու կազմակերպել աշխատանքները, բացի Եվրանեսթից։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, տեղի ունեցածը հերթական ներթիմային «բազարների» արդյունքն է, որի հետևանքը եղավ այն, որ Հայրապետյանին ուղղակի փոխարինեցին Գայանե Աբրահամյանով, թեպետ, երբ Մ.Հայրապետյանը ստանձնել էր պատվիրակության ղեկավարի պարտականությունները, հանդիպել էր պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ, և որքան էլ զարմանալի էր, Աշոտյանը բավական դրական ու պոզիտիվ կարծիք էր հայտնել Հայրապետյանի գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ նա կարող է աշխատել որպես պատվիրակության ղեկավար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից