Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Գորբաչյովը հայտնել է, թե ով է հաղթել սառը պատերազմում

analitik.am

 

Welt am Sonntag-ի հետ զրույցում ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայել Գորբաչյովը քննադատել է ԱՄՆ-ին, որն իրեն հայտարարել է սառը պատերազմում հաղթող:

 

Գորբաչյովի խոսքերով, երկու գերտերությունների միջև հակամարտության ավարտն ընդհանուր հաղթանակ էր, սակայն արևմտյան քաղաքական գործիչները հաղթող հռչակել են ԱՄՆ-ին. «Ընդ որում, նրանք չեն էլ մտածել, թե ինչպես դա կընդունվի Ռուսաստանում, ռուսների կողմից, որոնք այդքան շատ բան են արել սառը պատերազմի և սպառազինության մրցավազքի ավարտի համար: Չեն մտածել նաև այն մասին, թե ինչպես կազդի քաղաքականության, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վրա»:

 

ԽՍՀՄ նախկին ղեկավարը նաև նշել է, որ դրանից հետո ԱՄՆ-ը սկսել է գործել այնպես, կարծես Արևմուտքին ամեն ինչ կարելի է՝ ուժ կիրառել առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման, խախտել միջազգային համաձայնագրեր, թելադրել սեփական պայմանները: Սակայն, Գորբաչյովի կարծիքով, արևմտյան քաղաքական գործիչները չկարողացան  դիմակայել նոր դարաշրջանի փորձությանը:

 

Նույն շարքից