Հասարակություն Տեսանյութեր 

3-ամյա երեխան ողջ է մնացել 3-րդ հարկից ընկնելուց հետո /տեսանյութ/

analitik.am

Հնդկաստանի Մադյա-Պրադեշ նահանգի Թիկամգար քաղաքում 3 տարեկան տղան 3-րդ հարկից ընկել է անցնող ռիկշայի վրա: Այս մասին հայտնում է Newsflare-ը:

 

Երեխան խաղալիս է եղել պատշգամբում, երբ կորցրել է հավասարակշռությունը և ընկել ավելի քան 10 մետր բարձրությունից։

 

Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է վերջինս ընկնում ներքևում անցնող ռիկշայի վրա։

 

Մի քանի վայրկյան անց երեխայի հարազատները դուրս են վազել և ներս տարել նրան։

 

Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները վնասվածքներ չեն հայտնաբերել։ Տղայի ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնել ռիկշայի վարորդին՝ գնելով նրա համար հագուստ և քաղցրավենիք։

Նույն շարքից