Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է նոր կառավարություն ձևավորելու փորձից։ Այս մասին ասված է նախագահ Ռեուվեն Ռիվլինի թվիթերյան էջում։
Զեկույցում նշվում է, որ Նեթանյահուն, որը գլխավորում է «Լիքուդ» կուսակցությունը, մանդատը վերադարձել է պետության ղեկավարին, քանի որ չի կարողացել համաձայնության գալ կառավարության ստեղծման հարցում։
Ռիվլինն իր հերթին մտադիր է այս հարցի շուրջ բանակցություններ վարել խորհրդարանական տարբեր խմբակցությունների հետ։ Նա նախատեսում է մանդատը փոխանցել վարչապետի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր ղեկավար Բենի Գանցին։
Համապատասխան օրենքի համաձայն, Նեթանյահուին տրվել է 28 օր՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: