Հասարակություն 

Սիրիայի քրդաբնակ վայրում մեծ թունել է հայտնաբերվել /լուսանկարներ/

analitik.am

 

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել:

 

Թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քուրդ զինյալների կողմից փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչև Թուրքիայի սահման:

 

Նշվում է, որ թունելի մուտքը գտնվում է Ռաս ալ-Այնի կենտրոնին կից մի պահեստում: Այն մի քանի մուտք ունի, կան օդափոխման համար անցքեր և հանգստի համար նախատեսված անկյուններ:

 

Թունելի մուտքը 13 մ խորություն ունի, բարձրությունը 3 մետր է, իսկ լայնությունը 2.5 մ:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու և անսպասելի հարձակումներ իրականացնելու համար Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) Մանբիչի, Քոբանիի, Թել Աբյադի, Ռաս ալ-Այնի, Սըրրինի, Կամըշլըի և Մալիքիյյեի շրջաններում երկար թունելային ցանց են փորել:

 

Ermenihaber

Նույն շարքից