Հայաստան 

Անձնակազմի զոհված անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով

analitik.am

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորում են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:

Արարողությանը ներկա են ինչպես բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության» մեդալով, որը տղաների հարազատներին հանձնեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

ՀՀ պաշտպանություն նախարար Սեյրան Օհանյանը, իր խոսքում թվարկելով ողջ տարվա ընթացքում սահմանային միջադեպերի ադրբեջանական դավադիր սադրանքները՝ Քարվաճառից մինչև օգոստոսյան դեպքեր, հայտարարեց, որ mեր օդաչուներն իրենց կյանքով ապուցեցին, որ մենք սխալվելու իրավունք չունենք։

Նույն շարքից