Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը զանգահարել է Պուտինին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

 

Հեռախոսազրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը։

 

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել, մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նշվել է, որ Մինսկի համաձայնագրերը հանդիսանում են Դոնբասում հակամարտության լուծման ոչ այլընտրանքային ծրագիր։

 

«Կիևից պահանջվում է անվերապահորեն իրականացնել «Նորմանդյան ձևաչափով» և խմբային շփման արդյունքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

 

Խոսքը Զոլոտոյի և Պետրովսկու բնակավայրերում ուժերի և ռեսուրսների տարանջատման, ինչպես նաև Ուկրաինայի օրենսդրության մեջ «Շտայնմայերի բանաձևի» իրականացման մասին է։

 

Խոսելով «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողով անցկացնելու հնարավորության մասին՝ Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել դրա մանրակրկիտ նախապատրաստման անհրաժեշտության վրա, որը թույլ կտա նոր քայլեր զարգացնել Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման համատեքստում:

 

Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և պայմանավորվածություն ձեռք բերել տարբեր մակարդակներում երկկողմ շփումները շարունակելու վերաբերյալ:

Նույն շարքից