Տեսանյութեր Քաղաքականություն 

Ադրբեջանը 20 տոկոսով ավելացնում է ռազմական բյուջեն, իսկ Փաշինյանը գինիով փարթի է անում ու ռեալիթի շոուներով զվարճացնում ժողովրդին. Շարմազանով

analitik.am

 

Հայաստանի համար ամենակարևոր մարտահրավերն անվտանգությունն է: Ցավոք այս 1,5 տարվա ընթացքում մեր իշխանությունը քայլեր չի ձեռնարկել մեր անվտանգությունն ամրապնդելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Շարմազանովը հիշեցրեց այս ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կազմակերպված մի քանի զորավարժությունների, Հայաստանի նկատմամբ կոնկրետ ռազմական ագրեսիայի մասին, իսկ Հայաստանում քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ ու նորմալ լինելու մասին. «Արցախի հիմնահարցի մասով արվում են իրար հակասող հայտարարություններ, որոնք բանակցություններում թուլացնում են Հայաստանի դիրքերը»:

 

Նա հիշեցրեց, Փաշինյանի խոսքերը, որ Հայաստանի ռազմական բյուջեն շեշտակի ավելանալու է. «Այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, իսկ մերը՝ գրեթե չի ավելանում: Այստեղ մենք ունենք խոսքի ու գործի անհամարժեքություն:Ես չեմ ուզում կոշտ հայտարարություններ անել ու ասել, որ վարչապետը ստում է, սակայն մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ամենակարևոր հարցում հայտարարում է մի բան, սակայն անում է մեկ այլ բան»:

 

Շարմազանովի խոսքերով, ադրբեջանական ռազամական բյուջեում 20 տոկոսի աճի պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը, ռեալիթի շոուների ռեժիմով ժողովրդին զվարճացնելը պետության ղեկավարի պարտականությունների մեջ չեն մտնում. «Երկրում կան շատ ավելի կարևոր հարցեր, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը: Ես այդ լուսանկարները հրապարակելուն դեմ չեմ, երեխաներին՝ առավել ևս, սակայն, երբ Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացնում է, իսկ դու չես կատարում քո խոստումը, դա մտահոգիչ է»:

 

 


 

Նույն շարքից