Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել ժողովրդավարության, թափանցիկության, բաց աշխատանքի մասին: Ավելին՝ նա ընդդիմադիր եղած ժամանակ նախկին իշխանություններին մեղադրում էր փակ, անարդյունավետ աշխատելու, բյուջեն մսխելու մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հիմա հրապարակում կա, որ կառավարության գաղտնի որոշմամբ նախարարների աշխատավարձերը 1,5-2 անգամ ավելացել է: Դա խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի ու նրա պնդումները, որ ինքը թափանցիկ է, վերաբերում են միայն խորովածի փառատոններին և գինու փարթիներին»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ նախկին փոխխոսնակը հիշեցրեց Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա. «Այդ 3 միլիոնին հարցրե՞լ է նախարարների աշխատավարձերը բարձրացնելու մասին: Ես դեմ չեմ, որ բարձրանա, բայց նա հարցրե՞լ է այդ մասին»: