Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է դիկտատորական, տոտալիտար երկիր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքերով, ֆաշիզմի լավագույն ավանդույթների համար, Փաշինյանը մի բան ասում է, մեկ այլ բան անում. «Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սեր և համերաշխություն: Նա ասում էր, որ վենդետա չի լինելու: Իսկ հիմա բոլոր նրանք, ովքեր չեն կզում Նիկոլ Փաշինյանի թիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արսեն Բաբայանի գործերի հետ»:
Շարմազանովը համոզված է, որ Բաբայանի ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է. «Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա ու շինծու է: Մանավանդ երեկ մենք իմացանք, որ հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է, գտնվում է ամնիստիայի տակ»: