Տեսանյութեր Քաղաքականություն 

Ադրբեջանին քարտ բլանշ է տրվել, ինչի մեղավորը Հայաստանի այսօրվա իշխանություններն են. Շարմազանով

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, Արցախի հիմնահարցում բերելու է իր նոր հայեցակարգը։ Մենք այդպես էլ այդ հայեցակարգը չտեսանք, միգուցե դա Ալիևին  կիրթ անվանելն է, կամ Դուշանբեի վերելակում մութ պայմանավորվածությունների ձեռք բերումը: Բայց մի բան ակնհայտ է, դժբախտաբար մեր դաշնակից երկիրն իր ԱԳ նախարար Լավրովի շուրթերով ուղիղ մեղադրանք է հնչեցնում Հայաստանի ղեկավարության հասցեին բանակցությունները ոչ կառուցողական հունով տանելու մասով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նախկինում երբեք նման բան չի եղել:

 

«Փաշինյանը շատ է սիրում համեմատվել մեզ հետ: Ապրիլյան պատերազմից հետո համանախագահները և հայկական կողմերի պնդմամբ առաջացավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը, ինչը դեղին քարտ էր Ադրբեջանին: Այդ ժամանակ մենք ունեիք կոնսենսուս մինուս մեկ: Նիկոլ Փաշինյանը հորով մորով արեց այդ օրակարգերը, որոնք չկան: Դրա փոխարեն եկավ Միլանի հայտարարությունը, որտեղ կա արդար լուծման մասին խոսք ու բացակայում է ժողովուրդների ինքնորոշոման իրավունքի թեզը: Արդար լուծումը Երևանում ու Ադրբեջանում այլ կերպ են հասկանում: Եվ ամենակարևորը, եթե ապրիլյանից հետո բոլորը մեղադրում էին Ադրբեջանին, հիմա արդեն մեղադրում են Հայաստանին բանակցություններն ապակառուցողական հունով տանելու մեջ: Սա քարտ բլանշ է Ադրբեջանին, ինչի մեղավորը Հայաստանի այսօրվա իշխանություններն են»:

 

 

Նույն շարքից