Տեսանյութեր Քաղաքականություն 

Ապրիլյանում մենք հաղթել ենք, նրանք, ովքեր այլ բան են մտածում, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին. Շարմազանով

analitik.am

 

Երբ հայտարարվեց ապրիլյան հանձնաժողովի ստեղծման մասին, մենք նշել ենք, որ դրա թիրախում լինելու է Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

 

ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքերով, աբսուրդ է ստեղծել հանձնաժողով մի պատերազմի մասին, որտեղ դու հաղթել ես. «Ապրիլյանում Հայաստանն ու Արցախը հաղթել են, բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»:

 

«Մամուլից իմացա, որ հանձնաժողովը որոշել է քննարկման առարկա դարձնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը: Ես հիմա կոչ եմ անում հրավիրել Նիկոլ Փաշինյանին ու հարց ուղղել վերջինիս հայտնի հայտարարության մասին: Փաշինյանը հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմն Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու մասին է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ: Հարցրեք նրան, թե որտեղից նրան այդպիսի տեղեկություններ: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլյանը պայմանավորված պատերազմ է եղել ու եղել է մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ։ Այս ընթացքում հանձնաժողովն ում ասես հրավիրում է, բացի Փաշինյանից, ով նման կարևոր հայտարարություն է արել: Եթե այս ընթացքում Նիկոլ Փաշինյանին չեն կանչել, ուրեմն նպատակ ունեն հաղթանակի վրա ստվեր գցելու ու նախկին իշխանություններին մեղադրելու համար»,-ասաց նա:

 

Բանախոսի խոսքերով, Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի, վերջինիս օրոք Հայաստանը հաղթել է. «Բայց մինչև Սերժ Սարգսյանին կանչելը, հանձնաժողովը թող բարի լինի լսի ապրիլյան պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները»:

 

 

 

Նույն շարքից