Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կերազի կրկնել Կարեն Կարապետյանի հաջողությունը. Շարմազանով

analitik.am

 

Մարդ բռնելով, սուտի կոռուպցիոն շոուներով, անկապ թվերով որևէ հարց չի լուծվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

 

«Կարեն Կարապետյանի կառավարությունը 10,7 տոկոսով տնտեսական ակտիվությամբ հեռացել է, դու կերազես 10, 7 տոկոս այսօր ունենաս: Դուք առաջարկում էիք տնտեսական հեղափոխություն և թռիչքային զարգացում, իսկ բյուջեում 4,9 տոկոս տնտեսական աճ եք դրել: 4,9 տոկոսով տնտեսական հեղափոխություն հնարավո՞ր է»:

 

Վարչապետի հայտարարությանը, թե փող կա ուղղակի ճիշտ օգտագործել է պետք, Շարմազանովն ասաց, որ դրա համար էլ է խելք պետք. «350 հազար դոլար կարողանում է իր ինքնաթիռի համար օգտագործել, ըստ մամուլի 2 միլիոնով իր առանձնատունը վերանորոգել: Դրա համար կարողանում է փող ծախսի, մյուս հարցերի համար չի կարողանո՞ւմ: Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեն խառնել է իր անձնական բյուջեի հետ»:

 

Շարմազանովի խոսքերով այսօրվա իշխանությունը ֆեյք է, քանի անընդհատ իրար հակասող հայտարարություններ է անում. «Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ կրկնում է այն, ինչ անում էին նեոբոլշևիկները՝ գործեր է կարում նրանց վրա, ովքեր քիչ թե շատ անկախ են: Իսկ Հայաստանում այսօր միակ անկախ մարմինը ՍԴ-ն է: Թող Հրայր Թովմասյանն ու ՍԴ-ն Քոչարյանի և մյուս գործերով այլ կարծիք ունենար, կտեսնեիք, թե ինչպես են այն 88 հոգին ծափ տալիս: Ինչպես եղավ, որ մեր ընտրած դատախազը լեգիտիմ է, իսկ ՍԴ նախագահը՝ ոչ»:

 

 

 

Նույն շարքից