Տեսանյութեր Քաղաքականություն 

Այս իշխանությունների փիլիսոփայությունն ամենալավը տվել է Լենա Նազարյանը. Շարմազանով

analitik.am

 

Մեր պետության նավը գնում է սխալ ուղղությամբ: Հետո ուշ է լինելու: Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, իսկ մենք նստած զիլինա ենք խաղում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 

Շարմազանովի խոսքերով, մի հասարակություն, որտեղ ատելության քարոզ ու բաժանում կա ու դա արվում է իշխանությունների կողմից, այդ հասարակությունն ամենալուրջ մարտահրավերների առջև է կանգնած. «Թուրքերն ու ադրբեջանցիները շատ են սպասում, որ մենք չմիաբանվենք: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը սեր ու միասնություն ասելով նկատի ունի իր ու Արարատ Միրզոյանի, Լենա Նազարյանի միջև հարաբերությունները… Հա, Լենա Նազարյան ասացի հիշեցի՝ այս իշխանության փիլիսոփայությունը լավագույնս տվել է տիկին Նազարյանը, ով ասաց, որ կուսակցություններին պետք է պարտադրվի ժողովրդավար լինել: Նա տվել է այս իշխանության փիլիսոփայությունը: Վաղն էլ մամուլին են պարտադրելու լինել ժողովրդավար»:

 

 

 

 

Նույն շարքից