Քաղաքականություն 

Ըստ Ծառուկյանի, Նիկոլ Փաշինյանն իր քայլով վիրավորել է պատգամավորներին և ժողովրդին

analitik.am

 

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանին, որով նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել է, ասաց, թե ուզում է, որ ժողովրդի սպասելիքն իրականություն դառնա. «Մարդիկ փոփոխություններ են ուզում, որոնք պետք է լինեին: Կառավարությունը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է, ինչպե՞ս կարելի է ժողովրդից թաքուն նման բան անել: Կարող են ներկայացնել, եթե նախարարն արժանի է, ժողովուրդը դեմ չի լինի, կարող են տասնապատիկ ավելացնել: Բայց թաքունը վիրավորական է և՛ պատգամավորների համար, և՛ ժողովրդի: Հեղափոխությունից հետո թաքուն բան անելը անընդունելի է։ Ես դատապարտում եմ թաքուն անելը: Ժողովուրդը պատրաստ է, սակայն պետք չէ թաքուն անել, դա վիրավորական է»:

 

Նույն շարքից