Հասարակություն 

16-18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերի մասին

analitik.am

 

Եթե գործունեության մեջ կա հանցագործություն, հանցակազմ, դա պատժելի է, բայց ես տեսնում եմ, որ նրա 16 ու 18 տարեկան աղջիկների հանդեպ քննություն է ընթանում: Դա ինձ համար անընդունելի է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քաղաքական հետապնդում տեսնում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, թե՝ ոչ:

 

Ծառուկյանի խոսքերով, եթե Թովմասյանի մասով խնդիր կա, թող ներկայացնեն. «Եթե նա հանցագործություն է կատարել, մենք կողմ կլինենք, որ պատժվեն: Բայց ինձ համար՝ որպես հայ մարդու, որպես ընտանիքի մարդու համար, 16 ու 18  տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն անընդունելի է: Այսպիսի քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին: Տվյալ մարդիկ չեն համապատասխանում իրենց պաշտոնին»:

 

Հարցին՝ ինքը Հրայր Թովմասյանին համարում է արդյո՞ք լեգիտիմ, Ծառուկյանն ասաց, եթե հիմնավորում բերեն, որ նա լեգիտիմ չէ, կարող են քննարկել հարցը. «Ամեն մեկը մի դատարկ բան է ասում ու շփոթության մեջ գցում: Թող հիմնավորումներ բերեն: Դատարկ բան են ասում ու դառնում կինոյի տղեն»։

 

Նույն շարքից