Հասարակություն 

Անհիմն ձերբակալությունների համար պատասխան են տալու․ Գագիկ Ծառուկյան

analitik.am

 

Բոլորս հիմա պետք է տեսնենք հիմնավորումները: Պետք է տեսնենք հանցակազմը, որի հիման վրա ձերբակալել են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Արսեն Բաբայանի ձերբակալության մասին:

 

ԲՀԿ առաջնորդի խոսքերով, առհասարակ ձերբակալողները պատասխան են տալու. «Եթե անհիմն են անում, պատասխան են տալու մի օր: Կյանքը շարունակվում է, մարդիկ պետք է լիարժեք գիտակցեն իրենց պաշտոնները, ճիշտ օգտագործեն իրենց լիազորությունները: Եթե հանցակազմ կա, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե չկա, դա անողը պատասխան է տալու»:

 

Ծառուկյանը նշեց, որ 2018 թվականին Հրայր Թովմասյանը պատգամավորից ՍԴ անդամ դարձել է նույն կարգով, ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Միրզոյանը՝ ԱԺ փոխվարչապետ:

 

ԲՀԿ առաջնորդը տեղյակ չէ հայտարարությունների մասին, թե Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ ժամկետից շուտ, որպեսզի Թովմասյանն ընտրվի:

 

Նույն շարքից