Բիզնես Քաղաքականություն 

«Գազպրոմն» Ուկրաինայից ստացել է գազի մատակարարումների դիմաց վճարի առաջին մասնաբաժինը

analitik.am

«Գազպրոմն» Ուկրաինայից ստացել է գազի մատակարարումների դիմաց վճարի առաջին մասնաբաժինը, կանխավճարի ռեժիմը հետաձգվել Է մինչև հունիսի 9-ը. կանխավճարի ռեժիմի սահմանումը կախված կլինի 2,2 միլիարդ դոլարի պարտքի՝ լրիվ ծավալով մարումից: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:     

 

«Ուկրաինան վճարել Է գազի մատակարարումների առաջին մասնաբաժինը: Այսօր «Գազպրոմի» հաշվին ստացվեց 786 միլիոն դոլար: Մենք ողջունում ենք Ուկրաինայի կողմից պարտքի մարումն սկսելը և կանխավճարի ռեժիմը հետաձգում ենք մինչև հունիսի 9-ը: Կանխավճարի ռեժիմի սահմանումը կախված կլինի մինչև ապրիլի 1-ը մատակարարված 2,237 միլիարդ դոլարի ծավալով պարտքի ամբողջական մարումից, որի մի մասն այսօր վճարվեց, և ապրիլի ու մայիսի մատակարարումների դիմաց վճարումների առաջընթացից: Մայիսի դիմաց վճարը պետք Է կատարվի մինչև հունիսի 9-ը»,- ասել Է Միլլերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից