Հասարակություն 

Երկրորդ անգամ վնասել են ԱԺ նույն պատգամավորի մեքենան

analitik.am

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի մեքենան կրկին վնասել են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, առաջին անգամ իր մեքենան վնասվել էր Հյուսիսային պողոտայի վրա, և այժմ՝ արդեն երկրորդ անգամ, ԱԺ-ի դիմաց: Ընդ որում՝ կրկին վնասել են նույն՝ կողային ապակին:

 

Պողոսյանի գնահատմամբ՝ սա կոնկրետ հետապնդում է, որը նա պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ, այստեղ անձնական պատճառները նա բացառում է:

 

Նախորդ անգամ մեքենան վնասելուց հետո, երբ դիմել է իրավապահներին, քրեական գործ է հարուցվել, սակայն դեռ բացահայտված չեն մեղավորները: Այժմ պատգամավորը դարձյալ դիմել է իրավապահներին:

 

Նույն շարքից