Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը խնդրանք ունի

analitik.am

 

Այսօր մենք ամեն ինչ մի կողմ պետք է դնենք ու լինենք միասնական, հակառակ դեպքում մեր երկու հայկական պետություններն էլ կանգնած են լինելու անդունդի եզրին, մեծ կորուստներ ենք ունենալու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով Վիտալի Բալասանյանի հայտարարությունները:

 

«Իմ խնդրանքն է բոլորին այսօր գիծ քաշել, միասնական լինել: Մարդիկ պետք է մեծահոգի լինեն: Մենք պետք է միասնական լինենք: Կան խնդիրներ, որոնք կապ ունենք մեր պետութան, Արցախի ճակատագրի հետ, պետք է միասնական լինենք այդ հարցերում: Կապ չունի դիմություն ու ընդդիմություն, վիրավորանք և այլն, պետք է միաբանվենք ու հասցնենք նրան, որ ամբողջ աշխարհն ընդունի այն պետությանը, որի համար մեր ժողովուրդն արյուն է թափել»:

 

Ծառուկյանի խոսքերով, եթե ամեն մեկն իր ասածը շարունակի, դա կլինի մեր երկու պետությունների կործանման սկիզբը. «Կարող եմ այսօր գրել ու ստորագրել: Ընտանիքում էլ են տարբեր խոսակցություններ լինում, մենք պետք է գիտակցենք, որ մեր խոսքերով կարող են վնասել մեր անկախ պետությանը, ժողովրդին, մեր թափած արյանը»:

 

Նույն շարքից