Քաղաքականություն 

Ոչ, չեմ հետաքրքրվել, չեմ տեսակցել. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

analitik.am

 

Ոչ չեմ հետաքրքրվել, չեմ տեսակցել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցերին՝ արդյո՞ք հետաքրքրվում է Քոչարյանի առողջական վիճակով ու արդյո՞ք տեսակցել է նրան. «Առանց տեսնել ձեզանից չեմ պրծնում, ձեր ցավը տանեմ»:

 

ԲՀԿ առաջնորդի խոսքերով, իրեն բոլոր նախագահներն էլ, վարչապետն էլ հետաքրքրում են:

 

Ծառուկյանը ևս մեկ անգամ պնդել է, որ որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ. «Ամեն մեկն ունի իր տեսակետը, Ծառուկյանը որևէ մեկի առաջ պարտավորություն չունի, Ծառուկյանը միայն ուզում է, որ իր ժողովուրդը լավ ապրի, երկիրը զարգանա: Դրա համար պետք է միասնական լինենք, լսենք ճիշտ խոսքը:

 

Այս 30 տարվա ընթացքում պետք է այնպես արվեր, որ Ալիևը նույնիսկ տառ ու բառ չհոխորտար: Նա պետք է իմանար, որ քայլ կատարելուց կարող է նորից կորցնել»։

 

ԲՀԿ առաջնորդի խոսքերով, նա ամեն ինչից տեղյակ է, եղել է իր դիրքերին, պատասխանատու է իր ամեն ասածի համար:

 

Նույն շարքից