Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցը՝ գաղտնի որոշմամբ նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին

analitik.am

 

Ես չեմ կարող ասել, պարզաբանում պետք է ստանալ կառավարությունից, թե ինչու է այդ ընթացակարգով եղել: Ես չունեմ տեղեկատվություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով վարչապետի հայտնի որոշման մասին:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշմամբ կրկնապատկել է նախարարների աշխատավարձը և բարձրացրել փոխնախարարների աշխատավարձը:

 

Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է Իմ քայլը բացատրություն պահանջել գործադիրից, Մակունցն ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ, հարցը դեռ չեն քննարկել գործադիրի հետ. «Առաջիկայում գործադիրի հետ կքննարկենք, թե ինչ է տեղի ունեցել ինչ հանգամանքներում և կանցնենք առաջ»:

 

Մակունցը համաձայն է, որ պետական համակարգում պետք է բարձր աշխատավարձ ստանան, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, կխոսի միայն մանրամասներին տեղյակ լինելուց հետո:

 

Նույն շարքից