Քաղաքականություն 

Մենք մի կերպ յոլա կգնանք. Ալեն Սիմոնյանը մտահոգություն չունի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասով

analitik.am

 

Վաղը մենք կառավարության հետ հարցուպատասխան ունենք: Այն պատգամավորները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել, կարող են բարձրացնել հարցն ու կառավարությունը կպատասխանի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով վարչապետի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին:

 

Սիմոնյանի խոսքերով, ինքը մտահոգություն չունի. «Ինչպես ուսուցիչների, զինվորականների, մնացած բոլոր ոլորտներում աշխատակիցների դեպքում, աշխատավարձերը պետք է բարձրացնել, քանի որ այսօր մասնավորը հաճախակի ավելի լավ պայմաններ է առաջարկում, ինչի արդյունքում պետությունը չի դիմանում մասնակցությանը»:

 

Հարցին, թե ինչու է դա արվել թափանցիկ, Սիմոնյանը կրկնեց, որ վաղն այդ մասին հնարավոր կլինի հարցնել կառավարությանը:

 

Ինչ վերաբերում է հարցին՝ միգուցե պատգամավորներն էլ դիմեն իրենց աշխատավարձերը բարձրացնելու հարցով, Սիմոնյանն ասաց, որ նախ պետք է բարձրացվի աշխատակազմերում աշխատավարձերը. «Մենք մի կերպ յոլա կգնանք: Իսկ ինչ վերաբերում է մնացած պետական մարմիններին, ապա պատգամավորների մասով բան չեմ ասի, մյուսներինը պետք է բարձրացնել»:

 

Նույն շարքից