Հասարակություն 

Էդմոն Մարուքյանը բացատրել է, թե ինչու է Արսեն Բաբայանի ձերբակալությունն անհասկանալի, իսկ գործը՝ առանց ապագայի

 

Տեղի ունեցողը չպետք է առանձին դեպքերով դիտարկել, պետք է ընդհանուր պատկերով նայել, ինչը կարող է Հայաստանի համար խնդրահարույց լինել օրինակ միջազգային պարտավորությունների լույսի ներքո: Սա իմ մտահոգությունն է: Հույս ունեմ, որ իշխանություններն ուշադրություն կդարձնեն այս մտահոգությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 

«Խոսքը վերաբերում է պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի առջև: Մոնիթորինգի հանձնաժողովը և համազեկուցողները բազմից կոչ են արել մեզ, որ ամեն ինչ արվի օրենքի ու Սահմանադրությանը համահունչ, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահպանմամբ»,-ասել է ԼՀ խմբակցության ղեկավարը:

 

Հարցին, մինչ այս ինքը որևէ իրավական շեղում նկատել է արդյո՞ք, Մարուքյանը նշել է, որ մինչ այս պահը, եթե նկատել է, ասել է այդ մասին:

 

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի վերաբերյալ կոնկրետ ՀՔԾ-ում հարուցված գործին, Մարուքյանն ասել, որ այն անապագա գործ է, ինչպես հարուցվել է, այնպես էլ կարճվելու է։

 

Արսեն Բաբայանի մասով Մարուքյանը նշել է, որ ձերբակալությունն անհասկանալի է. «Ձերբակալում են այն դեպքում, երբ անձն արգելանքի տակ է վերցվում հանցագործության պահին և կա հիմնավոր կասկած, որից կարող է օրինակ խուսափել: Իսկ երբ մարդուն հրավիրում են ու ձերբակալում, դա իրավաչափ չէ: Ամեն դեպքում նման իրավասություն նախաքննության մարմինն ունի: Այստեղ այլ հարց է, որ Արսեն Բաբայանի գործն էլ ապագա չունի, քանի որ այն համաներման տակ է ընկնելու: Անգամ պարտադիր չէ, որ նա ընդունի պաշտոնեական կեղծիք կատարելը: Բավարար է, որ նա չառարկի համաներումը և ազատ կարձակվի: Եթե նրան տանեն դատարան, ամենավատ դատավորն էլ հնարավոր է, որ նրան չկալանավորի»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից