Գլխավոր Քաղաքականություն 

Վարչապետն աշխատավարձ բարձրացնելու իրավունք չունի. Գևորգ Պետրոսյան

analitik.am

 

Վարչապետը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող բարձրացնել աշխատավարձերը, քանի որ հարցը կարգավորվում է օրենքով: Վարչապետն իրավունք չունի միանձնյա նման որոշում կայացնել: Վարչապետը կարող է խրախուսել, ինչ-որ խրախուսային մեխանիզմ կիրառել, իսկ աշխատավարձի մասով որոշումները վերապահված են բացառապես ԱԺ-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը գաղտնի որոշմամբ կրկնապատկել է նախարարների աշխատավարձը:

 

Պետրոսյանի խոսքերով, վարչապետը կամ նրա խոսնակը պետք է պարզաբանում ներկայացնեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ եթե նրանք չեն հերքել հրապարակումը, դա դեռ չի նշանակում, որ հաստատել են:

 

Ինչ վերաբերում է գաղտնիությանը, Պետրոսյանը նշեց՝ ինչը, որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը պետք չէ՝ անում են. «Ում նախաքննության մարմինը հրավիրում է հարցաքննության, միանգամից բոլորն իմանում են»:

 

Պատգամավորը կարծում է, որ մարդիկ պետք է իմանան, թե ինչ աշխատավարձ է ստանում իր հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյան:

 

Նույն շարքից