Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանի պնդումների համար վաղը մեր քթերից են բերելու. Գևորգ Պետրոսյան

 

Արսեն Բաբայանի ձերբակալության փաստին իրավական գնահատական տալ չեմ կարող, քանի որ պետք է ուսումնասիրեմ հիմքերը: Սակայն արդեն մի քանի ճանաչված իրավաբաններ հանդես են եկել պնդումով, որ ձերբակալությունը չէր կարող լինել, քանի որ համապատասխան հոդվածի վրա կիրառելի է դեռ անցած տարի ընդունված համաներման մասին օրենքը: Այս առումով հիմքերն արդեն իսկ խարխուլ են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

 

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ԲՀԿ-ական պատգամավորը նշել է, որ  նախ պետք է իրավական գնահատական լինի, հետո՝ քաղաքական. «Բայց նրանք արդեն շտապել են գնահատական տալ: Երեկ առաջին փոխվարչապետ Ավինյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է: Նա ասաց, որ կա քաղաքական խնդիր: Այդպիսի պնդումների համար վաղը մեր քթից են բերելու: Մենք ասում ենք, որ ամենաապաքաղաքական մարմնում քաղաքական խնդիր կա: Ես զարմանում եմ՝ մի՞թե խորհրդականներ չունեն: Իսկ եթե ասում են, որ քաղաքական է, ես ի՞նչ հիմք ունեմ ասելու, որ դա բացառապես իրավական է: Այո, ես այստեղ քաղաքական տարր տեսնում եմ: Սահմանադրական դատարանի նույն ինքնահռչակ նախագահը (Վահե Գրիգորյան), ով դեռ չի հասել իր մանկության բյուրեղյա երազանքին, ընտրվելու օրը հայտարարեց, որ ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական է»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից