Քաղաքականություն 

Ահա, նորմալ բարոյական օրենք է դարձել. Խորհրդարանը քննարկում է «գործ տալու» մասին օրենքը

analitik.am

 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է օրենքի նախագիծը, որով քաղաքացիներն իրավունք կունենա ֆիքսել վարորդների խախտումները, ուղարկել իրավապահներին և դա հիմք կլինի այդ վարորդներին տուգանելու համար:

 

Օրենքի հիմնական զեկուցող իմքայլական Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ առաջի ընթերցումից հետո փոփոխություններ են կատարվել: Փոփոխությունների արդյունքում քաղաքացիներն իրավունք կունենան սահմանափակ թվով ֆիքսել խախտումները  և ուղարկել իրավապահներին: Ենթադրվում է, որ միևնույն քաղաքացին մեկ ամսվա մեջ միևնույն ավտոմեքենայի մասով ամսական մեկ անգամ կարող է հասնել տուգանքի, իսկ տարեկան՝ ոչ ավել, քան՝ 10 անգամ:

 

Կառավարությունը նաև սահմանելու է այն խախտումները, որոնց դեպքում էլեկտրոնային հաղորդումներին ընթացք կտրվի:

 

«Ահա նորմալ բարոյական օրենք է դարձել»,-կատակեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

 

Ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն օրենքն անբարոյական էր անվանել:

Նույն շարքից