Հայաստան 

Պավել Սաֆարյանը խուսափեց պատասխանել արժեթղթերի շուկայում ստեղծված իրավիճակի մասին հարցերին

analitik.am

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խուսափում է պատասխանել արժեթղթերի շուկայում ստեղծված իրավիճակի մասին հարցերին, մասնավորապես` դրամի ու ռուբլու արժեզրկման մասին հարցերին: «Լավ կլինի, որ այդ հարցերը տաք ԿԲ-ին»,- այսօր լրագրողների հետ զրույում ասաց Պավել Սաֆարյանը:


Հարցին, որ որոշ ներմուծողներ, մատակարարներ դադարեցրել են ապրանքների մատակարարումը խանութներ, մինչև որ փոխարժեքի շուկայում կայունություն հաստատվի, Պավել Սաֆարյանը զարմացավ. «Իրոք տենց աժիոտաժ է հիմա՞, այսինքն հիմա խանութներում ապրանք չկա՞: Չեմ կարծում, որ նման իրավիճակ կստեղծվի»:   Իսկ թե ի՞նչ փոխարժեք է հիմք ընդունվելու բյուջեն ներկայացնելիս, ֆինանսների փոխնախարարը նշեց, որ դեկտեմբերին բյուջեն ներկայացնելիս հիմքում դնելու են նոյեմբերի 1-ի փոխարժեքի հարաբերակցությունը: «Բյուջեի արժութային ռիսկերը կրում է ԿԲ-ն»,- հայտարարեց Պավել Սաֆարյանը` հավելելով, որ դրամի արժեզրկումը բյուջեի ծախսային մասի վրա էական ազդեցություն չի ունենա, իսկ  եկամտային մասի վրա ազդեցություն կլինի:«Եկամուտները հավաքելու համար հարկահավաքներին պետք է առողջություն»,- կատակեց ֆինանսների փոխնախարարը: Իսկ թե արտաքին պարտքի վրա ինչպես է անդրադառնալու դրամի արժեզրկումը, Պավել Սաֆարյանը նշեց, որ արտաքին պարտքը ենթարկվում է  ծախսային տրամաաբանությանը, ինչ որ մնացած բոլոր ծախսերը, սակայն  ռիսկերը կրում է ԿԲ-ն  և կառավարությունն այդտեղ խնդիր չունի: 

Նույն շարքից