Հասարակություն Տեսանյութեր 

Սևամորթ համասեռամոլ զինվորականները ծեծի են ենթարկվել ակումբում թվերկ պարելու համար /տեսանյութ/

analitik.am

Խորվաթիայի մի խումբ քաղաքացիներ ծեծի են ենթարկել ամերիկացի սևամորթ զինծառայողների, ովքեր իրենց արձակուրդն անցկացնելիս են եղել  Զադար քաղաքում։ Այս մասին հայտնում է Index.hr հրատարակությունը:

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 24 և 25 տարեկան համասեռամոլ ամերիկացիները որոշել են թվերկ պարել գիշերային ակումբում: Համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում և լրատվամիջոցներում: Միջադեպից հետո հարձակվողները դիմել են փախուստի:

Նշվում է, որ ծեծի ենթարկված քաղաքացիները գտնվում են հիվանդանոցում: Հարուցվել է վարչական գործ՝ հասարակական կարգի խախտման դեպքի առթիվ, մինչդեռ գործը կարող է վերաքննվել որպես քրեական:

Ինչպես ասել է տուժածներից մեկը, 8-10-ը տղամարդ հարձակվել են իր և ընկերոջ վրա․ «Կյանքումս երբեք այդքան անօգնական չեմ եղել: Թվում էր, թե նրանք չեն ցանկանում մեզ ողջ թողնել»,-ասել է նա:

Նույն շարքից