Բարի օր Հասարակություն 

Իսկ ո՞վ ա ասել, որ ամեն մեկը, ով հնարավորություն ունի ավտո քշելու, պետք է քշի․ Իմ քայլի պատգամավոր

analitik.am

 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է օրենքի նախագիծը, որի ընդունվելու դեպքում քաղաքացիների կողմից խախտումներ ֆիքսելը հիմք կհանդիսանա խախտում անող վարորդին տուգանելու համար:

 

Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե սա հնարավորություն կտա, որպեսզի վարորդները հետապնդման զոհ դառնան այլ քաղաքացիների կողմից. «Եկեք մի հատ տեսական օրինակ բերեմ: Ենթադրենք մեր շենքում բոլորն ինձանից զզվում են:Եթե ես նստեմ ավտոմեքենա, բոլորը հետևելու են ի՞նձ: Եթե ես խախտում չանեմ, ինչ կարող են անել»:

 

Պատգամավորը վստահ է, որ հնարավոր է առանց խախտումների վարել Հայաստանում, ինչի հետ համաձայն չեն ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես Արման Աբովյանը:

 

Ինչ վերաբերում է պնդումներին, որ պետությունը չի ապահովել նորմալ ճանապարհներով, պատգամավորը նշեց, որ պետությունը նաև չի ապահովել, որ բոլորը կուշտ լինեն, նույնսիկ եթե պետությունն ամեն ինչ անի, կլինի ինչ-որ մեկը, ով դուրս կմնա. «Հիմա կարող ա էտ մարդուն չդատենք, գողություն անելու համար»:

 

«Կա իրավախախտում, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվես: Եթե իրավախախտում չես անում, չեն կարող քեզ հետապնդել: Դա տուգանք է, մահապատիժ չէ: Ժողովուրդ ջան, բայց ավտոներն առնելուց էլ չէ՞ մենք պետք է մի քիչ մտածենք, թե մեր քաղաքն ինչ չափերի է, այն կաուչուկից չէ: Ավտոների որոշակի քանակ կա, որի դեպքում ինչ ձևի ուզում ես երթևեկությունն ապահովի, չի կարող քաղաքն այդքան ավտո բան լինել: Իսկ ո՞վ է ասել, որ ամեն մեկ պետք է հնարավորություն ունենա, որ եթե ավտո ունենա, անպայման քշի: Եթե գիտես այդ օրը պառկովկա չի լինում, տաքսիով ես գնում»,-ասաց Իմ քայլի պատգամավորը, ում խոսքերով, եթե անձը ստիպված է խախտում անում, դա պետք է խախտում չլինի:

 

Նույն շարքից