Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար /տեսանյութ/

analitik.am

 

Հոկտեմբերի 22-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից։

 

Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

 

Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:

 

 

Նույն շարքից