Բարի օր Հասարակություն 

Ինձ համար մարդու կյանքն ավելի կարևոր է, քան շունիկի, կատվի, վագրի կյանքը. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծը: Այս օրենքի նախագծին նախորդել էր մեկ այլ օրենքի նախագիծ, որը թույլ է տալու քաղաքացիներին ֆիքսել խախտումները, ինչի արդյունքում վարորդներին հնարավոր կլինի տուգանել: Այս նախագծի քննարկմանը դեմ էին արտահայտվել ԲՀԿ-ականները՝ պնդելով, որ Հայաստանում հնարավոր չէ առանց խախտումների վարել, արդյունքում տուժելու են բոլորը:

 

Կենդանիների մասին օրենքի քննարկման ժամանակ ամբիոնին մոտեցած իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և հայտարարեց, որ իր աջակցությունը կա այդ օրենքի մասով, կենդանիներին պետք է պաշտպանել դաժան վերաբերմունքից. «Իսկ կցանկանայի՞ք, որ մի հատ էլ ափլիքեյշն ունենայինք, որը թույլ կտար ֆիքսել դաժան վերաբերմունքը, ուղարկել ոստիկանություն, որպեսզի խախտում անողը պատժից չխուսափի»:

 

Ապա դիմելով Աբովյանին՝ Պողոսյանը հարց բարձրացրեց՝ իսկ որտե՞ղ է գրված, որ կատվի, շան, վագրի կյանքը կարող է ավելին լինել, քան՝ մարդու. «Ամենայն հարգանքով և սիրով բնության հանդեպ՝ ես մարդակենտրոն եմ, ինձ համար առաջնայինը մարդու կյանքի և երջանիկ լինելու իրավունքն է: Պարոն Աբովյան, ինչպե՞ս կարող եք դուք բերել օրինագիծ, պաշտպանել շունիկներին ու կատուներին և նման կերպ արտահայտվեք մարդու կյանքի մասին»:

 

Աբովյանը, խոսելով վարորդների վերաբերյալ օրինագծի մասին հայտարարեց, որ չարամիտ ու վտանգավոր խախտումներ անողները պետք է պատժվեն, սակայն Իմ քայլի առաջարկած նախագծով հարցը չի լուծվելու, տուժելու են հասարակ մարդիկ, ովքեր հոծ գիծ են խախտում և այլն:

 

Նույն շարքից