Սոչիում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նախագահները հանդիպմանը կրել են միևնույն կոստյումը, գրեթե նույն փողկապը:
Պարբերականները գրում են, որ Պուտինի և Էրդողանի կոստյումների, փողկապների և վերնաշապիկների գույներն ամբողջությամբ համընկել են:
Ավելի վաղ դիզայներները գովեստի խոսքեր էին ասել Պուտինի հասցեին՝ կապված հագուստ կրելու հետ: