Հասարակություն Տեսանյութեր 

Օսլոյում զինված տղամարդը շտապօգնության ավտոմեքենա է առևանգել և վրաերթի ենթարկել քաղաքացիների /տեսանյութ/

analitik.am

 

Օսլոյում անհայտ տղամարդը, ով զինված է եղել, շտապօգնության ավտոմեքենա է առևանգել և հասցրել է մի քանի քաղաքացու վրաերթի ենթարկել մինչ իրավապահներին կհաջողվեր վնասազերծել նրան: Այս մասին հայտնում է NRK-ը:

 

Հանցագործին հաջողվել է նաև վնասել մի քանի ավտոմեքենա և ճանապարհային նշաններ: Իրավապահները ստիպված են եղել կրակ բացել ավտոմեքենայի անիվների վրա, որպեսզի վնասազերծեն հանցագործին:

 

Նախնական տեղեկություններով, դեպքի վայրից հեռացած տղամարդը մեքենայի վարորդն է, որի հետ բախվել և կողաշրջվել է շտապօգնության ավտոմեքենան, որը շարժվելիս է եղել կանչով:

 

Նույն շարքից