Միջազգային Քաղաքականություն 

Պետք է վերջ տանք այս խելագարությանը. Թրամփը դիմում է Պուտինին ու Ծինփինին

analitik.am

ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը պետք է համաձայնագիր ստորագրեն, որը կսահմանափակի միջուկային զենքի մշակումը։ Այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

«Ես հավատում եմ, որ մենք կհավաքվենք Ռուսաստանի և Չինաստանի հետ ու կմշակենք միջուկային համաձայնագիր, որպեսզի չշարունակենք այս խելագարությունը»,-ասել է նա։

 

Թրամփը կարծիք է հայտնել նաև, որ և՛ Ռուսաստանը և՛ Չինաստանը նույնպես կցանկանան կնքել այդ գործարքը։

 

ԱՄՆ նախագահի խոսքերով, Ռուսաստանի հետ նախորդ միջուկային պայամանագիրը չեղյալ է համարվել, քանի որ Ռուսաստանն արել է այն, «ինչ չպետք է աներ»։

 

Թրամփը բարձր է գնահատել ԱՄՆ-ի միջուցակային զինանոցը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ միջուկային զենքի ստեղծումն այն չէ, ինչն ինքն է ուզում․ «Դա շատ թանկ է և վտանգավոր, շատ, շատ»։

Նույն շարքից